211652_close_icon
views-count40685 դիտում article-date 00:45 16-12-2016

Առեղծվածային դեպք Վանաձորում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 25 տարեկան երիտասարդ տղա: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Գուգարքի, Տարոնի և Բազումի բաժինների պետերը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին արդեն տեղյակ է Լոռու մարզի դատախազը: Դեռևս ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև նրա տվյալներն ու բնակության վայրը: Ըստ մեր տեղեկությունների, Վանաձորում գործող հայտնի խանութների մոտից է նա տեղափոխվել: Ոստիկաններն ու քննիչները ունեն մի քանի վարկած, այդ թվում` կամ սպանության, կամ` ինքնասպանության փորձ, սակայն ավելի հավանական է առաջին տարբերակը:

Նմանատիպ նյութեր