211652_close_icon
views-count2763 դիտում article-date 12:56 16-12-2016

Օբաման սպառնացել է պատասխանել ռուս հաքերների հարձակումներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխան քայլեր կձեռնարկի ռուս հաքերների հարձակումների դեմ, ովքեր փորձել են ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների գործընթացի վրա։ Հայտարարությունը նա արել է NPR ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Ենթադրում եմ, որ ոչ մի կասկած չկա, որ երբ օտար կառավարությունը փորձում է ազդել մեր մաքուր ընտրությունների վրա, մենք պարտավոր ենք միջոցառումներ ձեռնարկել»,-ասել է Օբաման և հավելել, որ ձեռնարկվելիք քայլերի արդյունքներից որոշների մասին հանրությունը կիմանա, իսկ որոշների մասին՝ ոչ։ ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակորեն վերահսկում է իր կառավարության բոլոր գործողությունները, ինչը եզրակացնել է տալիս, որ նա տեղյակ է եղել հաքերային հարձակումների մասին։

Նմանատիպ նյութեր