211652_close_icon
views-count41158 դիտում article-date 18:01 16-12-2016

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ը, BMW-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. հավաքվածներն ասում էին. Ժամանակն է՝ մարզպետի «կկուն կանչի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00- ի սահմաններում Երևան-էջմիածին ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 02 TT 111 համարանիշի և Mercedes մակնիշի 19 PP 159 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի 01 VM 088 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 1-ին վաշտի 1-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո արդեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը BMW-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ , այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Ֆոտոլրագրողը հայտում է նաև, որ ճանապարհը մատնված է բարձիթողի և եթե Արմավիրի մարզպետարանը հետևություններ չանի, իսկ նա պարտավոր է, քանի որ նշված ճանապարհով է վաղ առավոտյան աշխատանքի մեկնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ու դժվար թե ՙ Մեծն մարզպետը նկատած չլինի ճանապարհի մերկասառույցը, իսկ եթե նկատել ու ոչ մի հետևություններ չի արել, ապա կարելի է դեպքի վայրում հավաքված քացաքացիների ասածի հետ համաձայնել, որ ժամանակն է, որպեսզի մարզպետի «կկուն կանչի»՝ նկատի ունենալով հայտնի «Տերնու ծառան» ֆիլմը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր