Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին վստահում է իր խորհրդական փեսային
ԱՄՆ-ի նախագահ Դ. Թրամփը հայտրարել է, որ ամբողջովին վստահում է իր խորհրդական Ջարեդ Քուշներին, ով նաև իր ավագ դստեր՝ Իվանկայի ամուսինն է։
Վերջինիս Կոնգրեսի անդամները կասկածում են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Կիսլյակի հետ կապերի ունենալու մեջ, ինչն արգելում է ամերիկյան օրենքը, գրում է The New York Times թերթը։
«Ջարեդը իր երկրի համար հոյակապ աշխատանք է կատարում։ Ես լիովին վստահում եմ նրան։ Նրան բացառապես բոլորն են հարգում, նա աշխատում է այնպիսի ծրագրերի վրա, որոնք մեր երկրի համար լիարդավոր դոլարներ կտնտեսեն»,-ասված է Թրամփի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերոնշյալ պարբերականը գրել էր, որ Քուշները մի քանի անգամ հեռախոսզրույց է ունեցել Կիսլյակի հետ, որոնցից մեկի ժամանակ նրան առաջարկել է գաղտնի դիվանագիտական կապ ստեղծել ԱՆակարայի ու Վաշինգտոնի միջև։ Դրա հետ կապված՝ ամերիկացի կոնգրեսականները պարզաբանումներ են պահանջել։