9754 դիտում
10:12 17-12-2016
Էջմիածնում տոնական համերգի ուղեկցությամբ միացվեց ամանորյա լուսավորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում, տոնական համերգի ուղեկցությամբ, միացվեց ամանորյա լուսավորությունը: Համերգը քաղաքապետարանի Մշակույթի պալատի «Զանգակ» մանկական ստուդիայի սաների կատարմամբ էր:
Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ:
Էջմիածնի ամանորյա հանդերձը, ինչպես վերջին բոլոր տարիներին, այս անգամ եւս ինքնատիպ է եւ ճաշակով: Ի դեպ, այս ամենի դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Նա է նախագծում էսքիզները, իսկ շունչ հաղորդում են դրանց քաղաքապետարանի մասնագետները:
Վերջին տարիներին ամբողջ Հանրապետությունից բազում քաղաքացիներ հատուկ այցելում են Էջմիածին՝ հիանալու քաղաքի տոնական լուսավորությամբ: Այս տարին էլ, թերեւս, բացառություն չի լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
15:40 02-12-2022
Այս տարի ամանորյա լուսավորությունը բացառիկ է լինելու, բոլորը կտպավորվեն. Տիգրան Ավինյան
4613 դիտում
16:20 19-12-2017
Մայրաքաղաքի տոնական լուսավորությունը կմիացվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին
4674 դիտում
18:36 26-12-2015
Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» նորից պարտվեց, Վան Գալի պաշտոնանկության հաշվիչը միացվեց. տեսանյութ
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը