1393 դիտում
15:40 02-12-2022
Այս տարի ամանորյա լուսավորությունը բացառիկ է լինելու, բոլորը կտպավորվեն. Տիգրան Ավինյան
Մի քանի օրից Երեւանում կլինեն համալիր միջոցառումներ, որով մենք ազդարարում ենք ամանորյա տոնական ծրագրի սկիզբը. Այդ միջոցառումները կընդգրկեն բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում, եւ Երեւանի 2750-ամյակի պուրակում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հայտնում է Oragir.news-ը։
«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, եւ վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքով: Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին: Այս տարի Երեւանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով նաեւ մանկական «Եվրատեսիլի» անցկացմամբ պայմանավորված Երեւան ժամանած հյուրերին:
Լուսավորությունը ամբողջ քաղաքում կմիանա «Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգահեռ: Կմիանան գլխավոր տոնածառի լույսերը»,-ասաց նա:
Ավինյանի խոսքով, տոնական միջոցառումների մի բաղադրիչ է լինելու Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը Երեւանի 2750-ամյակի պուրակում, որը մեկնարկելու է դեկտեմբերի 5-ից եւ տեւելու է մինչեւ հունվարի 6-ը: Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առեւտուր տարբեր տնտեսվարողների կողմից: Երեւանցիներին առաջարկվելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ եւ այլն»:
Փոխքաղաքապետի խոսքով, տոնական օրերին կազմակերպվելու է 7 տոնական համերգ Երեւանի 2750-ամյակի պուրակում: Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին, վերջին համերգը լինելու է հունվարի 6-ին: Իսկ Գալա համերգը լինելու է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9871 դիտում
10:12 17-12-2016
Էջմիածնում տոնական համերգի ուղեկցությամբ միացվեց ամանորյա լուսավորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
958 դիտում
11:39 11-03-2024
Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան