211652_close_icon
views-count3735 դիտում article-date 10:47 17-12-2016

«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում նախկին փորձաքննվողներից մեկը ծեծի է ենթարկել 5-րդ բաժանմունքի վարիչին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում միջադեպ է տեղի ունեցել։ Մեզ հայտնի դարձավ, որ կլինիկայում նախկին փորձաքննվողներից մեկը ծեծի է ենթարկել 5-րդ բաժանմունքի վարիչին։ Ըստ նույն տեղեկությունների՝ իրարանցմանը միջամտել են բաժանմունքի բուժքույրն ու ևս մի բուժաշխատող։ Ապա տեսնելով իրարանցումը՝ ներս են խուժել նաև բուժվողի ընկերները։ Արդյունքում տուժել են կլինիկայի երեք բուժաշխատողներ։ Մեզ հայտնի դարձավ, որ կատարվում է քննություն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր