2704 դիտում
16:52 17-12-2016
Բելգիայում 10 երեխա է ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական պայթյուններ իրականացնել սուրբծննդյան տոնավաճառներում
Բելգիայի իրավապահները ձերբակալել են 10 դեռահաս տղաների, ովքեր ծրագրել էին պայթյուններ իրականացնել սուրբծննդյան տոնավաճառներում, հայտնել է Laatste Nieuws-ը։
Տեղեկությունը հաստատել է նաև Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչ Էրիկ Վան Դեր Սիպտը։
Վերջինիս խոսքով՝ ձերբակալվածները ներքաշված են ահաբեկչական խմբավորումների մեջ, որտեղ երեխաներից մահապարտներ են «պատրաստում»։
Տղաները ինտերնետի միջոցով հրահանգներ են ստացել սպանության, ռումբի պատրաստման մասին։
Նախօրեին Der Spiegel թերթը հայտնել էր, որ Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում իրաքյան ծագումով 10-ամյա մի տղա փորձել էր պայթյուն իրականացնել սուրբծննդյան տոնավաճառում, սակայն նրա գործողությունը կանխել էին։
Նմանատիպ նյութեր
8447 դիտում
19:20 12-11-2016
Ռուսաստանում ձերբակալել են հանցավոր խմբի, ովքեր պատրաստվում էին իրականացնել ահաբեկչություններ
6640 դիտում
20:51 12-02-2017
Իրանում ձերբակալվել է 8 մարդ, ովքեր կապ են ունեցել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ
Այս բաժնից
1648 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել
799 դիտում
23:36 19-10-2024
Գազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան
1102 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր