4977 դիտում
22:20 17-12-2016
Չինաստանում Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան
Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը հրավառությունն է։ Այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում։
Չնայած վառոդը և հրավառության համար անհրաժեշտ նյութերը ոչ այնքան վաղուց են հայտնագործվել, Ամանորը ձայներով ու աղմուկով դիմավորելու ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ։
Ամեն ինչ սկսվել է այն լեգենդից, որի համաձայն Ամանորի նախօրյակին չար ոգիները, որոնց վռնդել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում։
Գտնելով իրենց համար հարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը և տանտերերին տարբեր անհաջողություններ են բերում։ Այդ իսկ պատճառով Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան։
Նմանատիպ նյութեր
2380 դիտում
15:54 01-06-2016
Խելոք, չար, ավելի չար, հիմա` չարաճճի. այսպիսին է եղել և այսօր կա Գալուստ Սահակյանը
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2881 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր