211652_close_icon
views-count13666 դիտում article-date 22:19 19-12-2016

Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ի թուրմից թունավորվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի

Իրկուտսկում «Բոյարիշնիկ» («Ալոճենի») թուրմ խմելու հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի։ Այդ մասին հայտնում է RBC-ն: Հանգստյան օրերին Իրկուտսկի հիվանդանոցներ են դիմել բազմաթիվ մարդիկ, որոնք թունավորվել են կեղծ «Բոյարիշնիկի» պատճառով։ Թուրմի անօրինական արտադրության արտադրամասը հայտնաբերվել է Իրկուտսկի միկրոշրջաններից մեկում, որտեղ գրանցվել են առավել մեծ թվով թունավորումներ։ Իրավապահները ձերբակալել են «Բոյարիշնիկի» վաճառքով զբաղվող 5 անձի և առգրավել ավելի քան 2000 սրվակ։ Իրկուտսկում հայտարարվել է արտակարգ դրություն։

Նմանատիպ նյութեր