6228 դիտում
10:33 20-12-2016
Հ1-ի դեմքերը կփոխվեն, լրատվականը կանվանափոխվի «Օրակարգ». «Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի: «Առաջին լրատվականի» փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հանրություն Հարությունյանը:
Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը, Հարություն Հարությունյանը նկատել է, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոփոխվելու է նաև լրատվական հաղորդման տաղավարը; Ստեղծվելու է նաև «Օրակարգից դուրս» հաղորդումը, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով:
«Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը:
Վերջինիս նույնպես հեռուստադիտողները Հ1-ի եթերում կտեսնեն: Հարություն Հարությունյանի խոսքով՝ Արտակ Հերիքյանի կիրակնօրյա հաղորդումները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3077 դիտում
15:14 08-05-2017
Ֆրանսիայի նորընտիր նախագահի ղեկավարած կուսակցությունը կանվանափոխվի
9659 դիտում
09:19 15-02-2018
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կրկին կանվանափոխվի. «Ժողովուրդ»
2637 դիտում
15:30 22-05-2019
Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»