211652_close_icon
views-count33788 դիտում article-date 15:45 20-12-2016

Հետախուզում է հայտարարվել Վանաձորում պրոռեկտորի տեղակալի տղայի վրա կրակած կասկածյալի նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մանուչարյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի Աղայան 94 շենքի բնակիչ, 36-ամյա Հովիկ Իլյայի Փիլոյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 15-ին Վանաձոր քաղաքում 27-ամյա Դավիթ Քոչարյանի նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը բավարարել է ՀԿԳ քննիչի միջնորդությունը և եթե Հ. Փիլոյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին, կեսգիշերին, Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցից Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 27-ամյա Դ. Քոչարյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խմբին, վարչության պետ Արամ Ղազարյանին և Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին բժիշկները հայտնել էին, որ Դ. Քոչարյանը ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նույն օրը փաստի առթիվ Թ. Շուշանյանի կարգադրությամբ ՀԿԳ քննիչ Դ. Մանուչարյանի որոշմամբ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով երեկ հետախուզում է հայտարարվել Հ. Փիլոյանի նկատմամբ։ [b]Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա Հովիկ Փիլոյանը [/b][img]/ups/images/0268645001482234694112822.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր