211652_close_icon
views-count2388 դիտում article-date 09:52 21-12-2016

Վաղը քննարկվելու է խաղատների տարեկան տուրքը 5 անգամ ավելացնելու հարցը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 22-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: ԱԺ արտահերթը խոստանում է բավական հետաքրքիր լինել: Կառավարությունն արտահերթ նստաշրջան է հրավիրում՝ քննարկելու Պետական տուրքի մասում օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է վիճակախաղերի և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը՝ գործող բազային տուրքի 100.000-ապատիկի չափը, փոխարինել 500.000-ապատիկով: Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել և 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ: Այս փոփոխություններն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից: Ֆինանսների նախարարությունից մեկնաբանեցին, որ փոփոխությունն արվում է, որպեսզի համապատասխանեցվի Հարկային նոր օրենսգրքի դրույքաչափերին: Իսկ ընդհանուր առմամբ այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաև կփակվեն փոքր խաղատները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր