211652_close_icon
views-count2647 դիտում article-date 09:28 22-12-2016

Հայաստանը կառուցում է արտաքին քաղաքականությունը ռուսական շահից ածանցելու անշեղ սկզբունքով. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկիրը պաշտոնական ու ոչ պաշտոնական գրեթե բոլոր հնարավոր խողովակներով առաջին հերթին ռազմավարական ոլորտներում Հայաստանին իրական համագործակցության առաջարկներ էր անում, սակայն հայկական կողմից, հռչակագրային հայտարարություններից բացի, որևէ առարկայական քայլ չէր արվում, որովհետև ռազմավարական բնագավառներում Իրանի հետ համագործակցությունը նշանակում է՝ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում, Ռուսաստանից Հայաստանի կախվածության թուլացում, ինչը, հասկանալի է, Ռուսաստանը թույլ տալ, Հայաստանի իշխանությունն էլ՝ համարձակվել, չի կարող։ Ռոուհանիի երեկվա այցի շրջանակներում ևս ամեն ինչ ընթացել է դիվանագիտական արարողակարգի շրջանակներում։ Ամենայն հավանականությամբ, այդ շրջանակներում էլ կշարունակեն մնալ հայ-իրանական հարաբերությունները։ Դրա վկայություններից մեկը կարելի է համարել Ռոուհանիի այցի ու հայ-իրանական հարաբերությունների հետ ուղղակիորեն կապ չունեցող մի իրադարձություն, որը շատ պատահաբար տեղի է ունեցել հենց երեկ՝ Իրանի երկրի նախագահի այցի օրը։ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2010 թվականին Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը կնքվել է Հայաստանի նախաձեռնությամբ, և, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի կայունության երաշխավորն է։ Սա, կրկնում ենք, ուղղակի կապ հայ-իրանական հարաբերությունների հետ չունի, սակայն կապը շատ ավելի խորքային է ու արտահայտում է հարաբերությունների, մտածողության, ինքնուրույնության այն որակը, որով Հայաստանը կառուցում է արտաքին քաղաքականությունը՝ արդեն որերորդ անգամ ապացուցելով, որ աշխատում է այն ռուսական շահից ածանցելու անշեղ սկզբունքով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր