211652_close_icon
views-count71574 դիտում article-date 09:53 23-12-2016

Արտառոց դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. ԱՄՆ-ից ժամանած քաղաքացին պարզել է, որ ծանրոցից գողացել են 1 հատ «iPhone 7» և «iPhone 6» բջջային հեռախոսներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Հովակիմյանը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։30-ի սահմաններում ինքը Լոս Անջելես-Մոսկվան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նկատել է, որ իր 1 կտոր ուղեբեռը չկա։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, նա տեղեկանում է, որ ուղեբեռը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում և ժամանելով այնտեղ՝ կշռում են ու պարզվում է, որ 23 կգ ուղեբեռի փոխարեն այն 22 կգ է։ Արդեն տեղում բացելով ճամպրուկը՝ նկատում են, որ այնտեղից բացակայում են 1 հատ «iPhone 7» և 1 հատ «iPhone 6» մոդելի հեռախոսներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովակիմյանը կրել է 1800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նյութական վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր