2090 դիտում
18:14 23-12-2016
Սահմանային հսկիչ կետերում կիրականացվի հերթապահություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաև հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման և ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով:
Սահմանային հսկիչ կետերի մասնագետ-տեսուչներին հանձնարարվել է պետական վերահսկողության շրջանակներում տնտեսավարողներին սպասարկել հնարավորինս արագ` ներմուծման կամ արտահանման, բեռների զննության կամ փորձաքննության գործընթացներում անհարկի ձգձգումներից և բեռների կուտակումներից խուսափելու համար:
Ծառայությունը նաև մշակել է ներմուծող-արտահանող տնտեսավարող սուբյեկտների համար իրականացվող հսկման ընթացակարգերը պարզեցնելու մեխանիզմներ: Մասնավորապես` հանրապետության սահմանային բոլոր հսկիչ կետերում արդեն գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը՝ հնարավորություն ընձեռելով զգալիորեն տնտեսել ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթաշրջանառության և ձևակերպման համար ծախսվող ժամանակը:
Ներմուծման և արտահանման վերաբերյալ հարցերի պատասխանները կարող եք գտնել ՍԱՊԾ-ի պաշտոնական կայքի (snund.am) «Ներմուծում-արտահանում» բաժնում: Ծառայության մասնագետները նաև պատրաստ են թեժ գծի միջոցով (զանգահարել 010 206040) ներմուծման և արտահանման ընթացակարգերի վերաբերյալ տեղակատվություն և խորհրդատվություն տրամադրել տնտեսավարող սուբյեկտներին:
Նմանատիպ նյութեր
3290 դիտում
13:05 25-03-2020
Արցախի փրկարարները չորս սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ