3290 դիտում
13:05 25-03-2020
Արցախի փրկարարները չորս սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները, 2020 թվականի մարտի 17-ի ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ:
Այս մասին տեղեկացանք Արցախի տեղեկատվական շտաբից։
Կազմակերպված միջոցառումների շրջանակում ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները 4 սահմանային հսկիչ կետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
«Վերոնշյալ հրամանի համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումները պարտավոր են սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման ժամանակ իրականացնել ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխել մեկուսարան:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների՝ մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն (ավտոմեքենայի տրամադրում):
Սահմանային հսկիչ կետերում տեղակայված բուժսանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
18:14 23-12-2016
Սահմանային հսկիչ կետերում կիրականացվի հերթապահություն
10067 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
Այս բաժնից
808 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
712 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
772 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ