211652_close_icon
views-count2287 դիտում article-date 19:50 23-12-2016

ՀՀ ԱԺ նախագահն Ամանորին ընդառաջ այցելել է Գավառի մանկատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Խորհրդարանի ղեկավարին ջերմությամբ ու սիրով դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը: Գալուստ Սահակյանը շրջել է մանկատանը, ծանոթացել շենքային պայմաններին, կահավորմանը, հետաքրքրվել երեխաների առօրյայով: Խորհրդարանի ղեկավարը խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ՝ փորձելով պարզել, թե իր իրավասության շրջանակում ինչպես կարող է աջակցել մանկատանը: Այցի ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ողջունել են խորհրդանշական տոնական հանդեսով: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է երեխաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել է անսպառ հաջողություններ եւ երազանքների իրականացում: Նշենք, որ ԱԺ նախագահի հիմնադրամից մանկատանը տրամադրվել է 1 միլիոն դրամ, կենցաղային տեխնիկա, իսկ մանկատան սաները խորհրդարանի ղեկավարից ստացել են ամանորյա նվերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր