211652_close_icon
views-count14779 դիտում article-date 10:56 24-12-2016

Վայքի տարածաշրջանի Երասխ գյուղի մոտ զինվորներին տեղափոխող ավտոբուս է այրվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ժամը 16:00-ի սահմաններում Վայքի տարածաշրջանում Երասխ գյուղի մոտակայքում հրդեհվել է դեպի Արցախ զինվորներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը նշելով, որ այլ մանրամասներ դեռ պարզ չեն։ «Կարևորը, որ զոհեր չկան»,- ընդգծեց նա։ Ականատեսների վկայությամբ այրվել են զինվորներին պատկանող անհատական օգտագործման իրերն ու պարագաները։ «Արարատի մարզի Երասխավան և Պարույր Սևակ գյուղերի մոտակայքում զինվորներին տեղավախող ավտոբուսի այրվելու հետևանքով որևէ զինվոր չի տուժել»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Պարույր Սևակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը։ «Ես գյուղում չեմ եղել, ինձ ասացին, որ մեր գյուղից 5-6 կմ ներքև է դեպքը տեղի ունեցել։ Ավտոբուսը երևի ինչ-որ մի դեֆեկտ ունեցել է. ընթացքի ժամանակ հրդեհ է սկսվել։ Վարորդը կանգնեցրել է մեքենան, մարդիկ իջել են, որեփցե վնաս չի եղել, զինվորներին ոչինչ չի պատահել»,– տեղեկացրեց համայնքապետը։ Հարցին, թե որտեղ են տեղավորվել զինվորները՝ Ստեփանյանը պատասխանեց, որ «ուրիշ ավտոբուս են ուղարկել, Զինվորներին տարել են»։ «Հրշեջ մեքենա են կանչել, եկել է, այրվող ավտոբուսը փորձել են հանգցնել, բայց դե մինչև գալն ահագին վառվել է։ Մեքենան արդեն տարել են, փառք Աստծո, ոչ մեկին ոչինչ չի եղել»,– ասաց համայնքապետը նշելով, որ 6 ամսվա ծառայած զինվորները վերադառնում էին ուսումնավարժական պարապմունքներից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր