6826 դիտում
15:23 24-12-2016
Ռուս դեսպանին սպանած թուրքը 2 անգամ չէր կարողացել ընդունվել համալսարան և դարձել էր ոստիկան. Reuters
Թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, ով օրեր առաջ Անկարայի արվեստի կենտրոններից մեկում սպանեց Թուրяիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին, սկսել էր ոստիկանական համակարգում աշխատել այն բանից հետո, երբ 2 անգամ փորձել էր ընդունվել համալսարան, սակայն ձախողել էր քննությունները, հաղորդում է Ria Novosti-ն։
Գործակալության տվյալներով՝ մարդասպանի հարազատները նրա վարքագծում տարօրինակ փոփոխություններ էին նկատել, երբ վերջինս ոստիկանության ակադեմիայում ծանոթացել էր ոմն Սերքան Բ.-ի հետ։ Հոր խոսքով՝ Մևլութը դարձել էր ավելի զուսպ և կենտրոնացել իր աղոթքների մեջ։
Հիշեցնենք, որ Ալթինթաշը հրազենից մի քանի կրակոցներ էր արձակել դեսպանի վրա թիկունքից, երբ վերջինս պատրաստվում էր ելույթի խոսքով հանդես գալ «Ռուսաստանը՝ զբոսաշրջիկների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ։
Նմանատիպ նյութեր
1747 դիտում
19:09 09-05-2014
Նախկին 2 կանանց սպանած թուրքը մասնակցել է թուրքական «Արի ամուսնանաք» հաղորդման
Այս բաժնից
1045 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1000 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1030 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն