211652_close_icon
views-count3388 դիտում article-date 16:02 24-12-2016

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակի մասին

Ֆրանսիայում նախկինի պես պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը, որը չափազանց բարձր է, դա փաստեց նաև Բեռլինի ահաբեկչությունը։ Այդ մասին Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ազգային ոստիկանության պետ Ժան-Մարկ Ֆալկոնը։ Դեկտեմբերի կեսին Ֆրնսիայի խորհրդարանը հավանության արժանացրեց երկրում մինչև 2017 թվականի հուլիս ամիսը արտակարգ ռեժիմի երկարաձգման մասին առաջարկը, որը գործում էր 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո։ «Մեր ծառայությունները ամեն օր վերլուծում են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։ Ֆրանսիայում վերջին ամիսներին այն հատկապես բարձր է։ Ցավոք, Նիսսի և Բեռլինի ահաբեկչությունները ցույց տվեցին, որ մարդկանց զանգվածային կուտակումների դեպքում տվյալ վայրում պետք է ձեռնարկել անվտանգության ամենաբարձր միջոցառումները»,-ասել է Ֆալկոնը։

Նմանատիպ նյութեր