211652_close_icon
views-count4921 դիտում article-date 21:24 26-12-2016

Նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալի նավերից մեկի անունը եղել է Տիգրիս․ հետաքրքիր փաստեր

Թուր Հեյերդալը եղել է նորվեգացի ճանապարհորդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Դիմադրության նորվեգական շարժման մասնակից։ 1937-38-ին ապրել է Մարկիզյան կղզիներում, ուր պոլինեզացիների առասպելները՝ Արևելքից իրենց նախնիների գալու վերաբերյալ, Հեյերդալի մեջ ծնեցին նրանց էթնոգենեզն ուսումնասիրելու գաղափարը։ Քանի որ նրա ենթադրությանը (թե Պոլինեզիայի արևելյան կղզիները նախապես բնակեցրել են պերուական լաստանավերով Ամերիկայից եկածները) գիտնականները վերաբերվեցին թերահավատորեն, նա 1947-ին, հինգ ուղեկիցների հետ 101 օրվա ընթացքում Կոն-Տիկի լաստանավով անցավ Պերուից մինչև Թուամոտո կղզիախմբի Ռարորիա կղզին (մոտ 8000 կմ)։ 1953-ին Հեյերդալը ղեկավարել է հնագիտական արշավախումբը Գալապագոսյան կղզիներում, ուր հայտնաբերել է մինչչինկական դարաշրջանի հնդկացիների բնակատեղերի գոյության ապացույցներ։ 1955-1956-ին հնագիտական արշավախումբ է ղեկավարել Զատկի, Ռապաիտի և Մարկիզյան կղզիներում և ապացույցներ գտել մ. թ. IV դարում դրանց բնակեցված լինելու վերաբերյալ։ Հետագա տարիներին Հեյերդալն ուսումնասիրել է Պերուի, Բոլիվիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Չադ Հանրապետության հնարավոր փոխադրամիջոցները (եղեգից և կաշվից նավակներ), որոնք հնում կարող էին ծառայել անդրատլանտյան գաղթի համար։ Այդ նպատակով էլ Հեյերդալը 1969-ին և 1970-ին 2 պապիրուսե նավակներով (Ռա I և Ռա II), կազմակերպել է գիտարշավ Մարոկկոյի արևմտյան ափերից Բարբադոս կղզի։ 1971-74-ին Մերձավոր Արևելքում Հեյերդալն ուսումնասիրել է այդ շրջանի հնագույն մշակույթների պատմական հաջորդականությունը։ 1977-ին գիտարշավ է կազմակերպել «Տիգրիս» նավով։

Նմանատիպ նյութեր