211652_close_icon
views-count3994 դիտում article-date 15:21 27-12-2016

Թուրքիայում ԶԼՄ-ներին արգելել են գրել ռուս դեսպան Կառլովի սպանության հետաքննության մասին

Անկարայի դատարանն արգելել է զանգվածային լրատվամիջոցներին լուսաբանել թուրք ոստիկանի կողմից օրեր առաջ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննությունը։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Որոշումը, ինչպես գործակալությանը հայտնել է աղբյուրը, դատարանն ընդունել է Անկարայի դատախազության հայցի հիման վրա։ Արգելվել է ցանկացած տեսակի տեսանյութի տարածումը, որը կվերաբերի «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լոսանկարչական ցուցահանդեսին, որի ժամանակ էլ սպանվել է դեսպանը, ինչպես նաև կասկածյալների մասին որևէ տեղեկության հրապարակումը։ Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին, երբ պատրաստվում էր ելույթի խոսքով հանդես գալ։ Նրա վրա թիկունքից մի քանի անգամ կրակել է նխկին ստիկան, 22-ամյա Մևլութ Ալթինթաշը։

Նմանատիպ նյութեր