211652_close_icon
views-count7895 դիտում article-date 14:24 20-12-2016

Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կանվանակոչվի սպանված դեսպան Անդրեյ Կառլովի անունով

Փողոցը, որի վրա է գտնվում Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, այսուհետ կրելու է նախօրեին սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի անունով։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, հայտնել է Թուրիայի արտաքին գործերի նախարար Մևլեթ Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ դեսպանի վրա արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեում իր ելույթի ժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/19/104487/]կրակել [/url]էր Անկարայի ոստիկանւթյան հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներից մեկը, ով ոչ ոստիկանական համազգեստով ներս էր մտել ցուցահանդեսի սրահ։

Նմանատիպ նյութեր