3416 դիտում
15:04 30-12-2016
Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս է այցելել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Ողջունելով ու գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և զորամասի սպայական անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է:
«Բանակ-հասարակություն կապի շարունակական ամրապնդումը մեր կարևոր առաջնահերթություններից է և, համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Սիրելի՛ զինվորներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում եմ բարի ծառայություն: Թող 2017 թվականը լինի խաղաղության տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորամասին նվիրվել են հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին էլ` ամանորյա նվերներ:
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
17:14 29-12-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին
11509 դիտում
21:37 28-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ գալիք տոների առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9435 դիտում
16:03 30-12-2016
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ
Այս բաժնից
379 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
796 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
622 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ