211652_close_icon
views-count27288 դիտում article-date 07:36 31-12-2016

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։ Այդ մասին Facebook-ում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ «Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Ա. Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»»,- գրել է նա։ Հուլիսի 26-ին Ա. Սարգսյանն անձնական մեքենան բեռնել էր սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց է հասցրել ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին։ Նշենք, որ Ա. Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա փաստաբանները բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ Ա. Սարգսյանին ազատելու միջնորդությամբ, իսկ որոշ ժամանակ առաջ էլ հայց էին ներկայացրել ՄԻԵԴ։ Փաստաբանները նաեւ նշել էին, թե Ա. Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում։ Հիշեցնենք, որ սկզբում Ա. Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նմանատիպ նյութեր