211652_close_icon
views-count28897 դիտում article-date 23:59 02-01-2017

ՌԴ ցամաքային զորքերը նոր «Իսկանդեր Մ» համակարգեր կստանան

Ռուսաստանի Զինված ուժերի ցամաքային զորքերի ենթակայության տակ շուտով կհայտնվեն «Իսկանդեր Մ» տակտիկական հրթիռային համակարգերը։ Interfax-ը, հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնում է, որ ծրագիրը շարունակվելու է 2017 թվականի ողջ ընթացքում։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ՌԴ հրթիռային և հրետանային զորքերը մինչև 2020 թվականն ամբողջովին անցնելու են «Իսկանդեր Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերին։

Նմանատիպ նյութեր