211652_close_icon

Խոշոր ահաբեկչություններից հետո Ստամբուլի առևտրի կենտրոնները կհսկվեն հատուկ նշանակության ջոկատների կողմից

views-count6406 դիտում article-date 15:39 09-01-2017
Ստամբուլի 4 խոշոր առևտրի կենտրոններն այսուհետ կհսկվեն հատուկ ջոկատների կողմից, որոնք արագորեն կարձագանքեն ահաբեկչություններ իրականացնելու փորձերին։ Այդ մասին գրում է Aksam թերթը։ Թերթի տվյալներով՝ յուրաքանչյուր ջոկատ կազմված կլինի 5-10 հատուկ պատրաստվածություն անցած մարդուց։ Նշված միջոցառումը փուլ առ փուլ կտարածվի այլ առևտրի կենտրոնների վրա, եթե ջոկատներն արդարացնեն ծրագիրը։ Անհրաժեշտության դեպքում կթույլատրվի կիրառել տարբեր տեսակի զենք։

Նմանատիպ նյութեր