211652_close_icon
views-count3134 դիտում article-date 10:56 10-01-2017

Տեր Սեպուհ արքեպիսկոպոսը բանադրանքի չի ենթարկել ավագանու նիստերը բոյկոտողներին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հորդորել է, որ Վանաձորի քաղաքապետարանում ավագանին վերջապես հավաքվի և նվիրվի քաղաքի կառուցման սուրբ գործին։ «ՉԻ» - Վանաձորի քաղաքապետարանում այնպիսի վիճակ է, որ եկեղեցու միջամտությունն իսկապես չէր խանգարի։ Առավել ևս, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ եկեղեցականներից մեկը նույնիսկ հալածանքների էր ենթարկվել (քրեական օրենսգրքում օգտագործվում է «միջին ծանրության մարմնական վնասվածքներ» բառակապակցությունը)։ Մի խոսքով՝ դեռ լավ է, որ Գուգարաց թեմը բանադրանքի չի ենթարկել Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտողներին։ Չնայած՝ եթե հաշվի առնենք այդ բոյկոտի պատճառները և այն, թե ինչ հանգամանքներում է ընտրվել Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան հոգևորականն իր ելույթում պիտի պախարակեր սոդոմական ախտը և ավագանու որոշ անդամների հորդորեր ձերբազատվել դրանից։ Բայց եկեղեցին, ինչպես հայտնի է, պետությունից անջատ է և քաղաքականությանը չի խառնվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր