2757 դիտում
18:08 11-01-2017
Հայաստանում սողանքային աղետի կառավարման ծրագիրն ընդլայնվում է
Հունվարի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն ընդունեց ճապոնացի փորձագետ Հիրո Օկուդային, ով, որպես անկախ փորձագետ, համագործակցելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ, Հայաստան է ժամանել «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում ծրագրի» վերջնական գնահատման նպատակով: Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի իրականացման ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հ. Օկուդան նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ ՃՄՀԳ-ի յուրաքանչյուր ծրագրի վերջնական գնահատմանը մասնակցում է անկախ փորձագետ, ինչը նպատակ ունի բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիթորինգի համակարգ», որն իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մոնիթորինգի և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ:
ՃՄՀԳ փորձագետները Ողջաբերդի գյուղապետարանում տեղադրել են համակարգիչ՝ հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս թվային չափիչ սարքերի գրանցումներն իրական ժամանակում ստանալ գյուղապետարանում:
Ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաև սողանքային աղետի կառավարման դասընթացներին, որն անց է կացվել երեք փուլով Ճապոնիայում:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4646 դիտում
21:10 23-01-2017
Հայաստանում սողանքային աղետի կառավարման ծրագիրը վերջնական փուլում է
901 դիտում
10:43 03-02-2024
930 նոր թափոնաման ու 2 հատուկ մեքենա. Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»