10515 դիտում
09:54 12-01-2017
Ցրտի պատճառով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել։ Մեզ փոխանցված լուսանկարները փաստում են, որ երթուղայիններում ապակիներն ու դռները մինչև մեկ սանտիմետր հաստությամբ սառույցով են պատված։ Ուղևորները մեծ դժվարությամբ են կողմնորոշվում թե քաղաքի, որ մասում են, քանի որ պատուհաններից այն կողմ տեսանելիությունը շատ ցածր է, դրան էլ գումարվում է երթուղայիններում օդի ջերմաստիճանի 0-ից ցածր լինելը։ Լուսանկարներն արված են «47» և «58» համարների երթուղայիններում։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցները ստուգում են նշված երթուղայինները։ Նշենք, որ օդի ջերմաստիճանը Երևանում նախորդ գիշեր հասել է մինչև -16-ի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3225 դիտում
22:09 19-08-2021
«Դատապարտյալների հիվանդանոցի» կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային պայմաններ են. ՄԻՊ
3299 դիտում
09:16 28-05-2014
Ի՞նչ է կատարվում երթուղայիններում. Ժողովուրդ
3693 դիտում
22:00 16-07-2016
Գրպանահատության դեպքեր թիվ 27 երթուղայիններում
Այս բաժնից
2446 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
916 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»