3601 դիտում
10:49 12-01-2017
Մեր և Ադրբեջանի միջև չկա ռեսուրսների շեշտակի տարբերություն. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Իլհամ Ալիևի ռացիոնալ կամ ոչ ռացիոնալ մտածողության մասին վեճն ինձ այնքան հետաքրքիր թվաց, որ ես էլ ինձ թույլ կտամ մի քանի նկատառում հայտնել:
ՀՀ առաջին նախագահը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտածողությունը ռացիոնալ է, իսկ Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները, բերելով բարոյական, արժեքային և այլ տեսակի փաստարկներ, իրենց անհամաձայնությունն են հայտնում: Ի՞նչ ենք հասկանում ռացիոնալ մտածողություն ասելով։ Կոնկրետ Իլհամ Ալիևը, վստահ եմ, ուտելիքով պատառաքաղը տանում է դեպի բերանը, ոչ թե դեպի ականջը։ Չեմ կասկածում նաև, որ նա չի փորձում վերնաշապիկը ոտքերին հագցնել։
Բայց խոսքը քաղաքական և պետական գործչի ռացիոնալիզմի մասին է, որն է, ինչպես նշում է ինքը, առաջին նախագահը` «իրականությունը ճիշտ գնահատելու և երեւույթների պատճառահետևանքային կապը ընկալելու ունակությունը»։ Հիտլերը 1933 թվականին ցանկանում էր ստեղծել «Երրորդ ռեյխը»։ Նա ճի՞շտ էր գնահատել իրականությունը։ Ինձ թվում է՝ ոչ. նրա նպատակն անհեթեթ ցնդաբանություն էր, որն արժեցել էր միլիոնավոր մարդկանց կյանք։ Լենինը ձգտում էր համաշխարհային հեղափոխությամբ համախմբել Երկրագնդի բոլոր պրոլետարներին և դրանով նոր, ավելի արդար աշխարհակարգ ստեղծել։ Նա ընկալո՞ւմ էր պատճառահետևանքային կապերը։ Դարձյալ՝ ոչ։ Եվ հակառակ օրինակը. Ստալինը, որը նախորդ երկուսին չէր զիջում մարդակերությամբ, նպատակ էր դրել դաժան բռնապետություն հաստատելով՝ մոդեռնիզացնել երկիրը, դարձնել այն արդյունաբերական, իսկ ռազմական առումով` գերտերություն։ Դա ռացիոնալ նպատակ էր, և դաժանությունը, սրիկայությունը և նենգությունը չեն կարող «չեղարկել» այս փաստը:
Այդ ամենը հաշվի առնելով՝ դառնանք Իլհամ Ալիևի մտածողությանը: Արդեն պարզեցինք, որ ռացիոնալիզմը «չեզոք է» բարի կամ չար, արդար կամ անարդար նպատակների հանդեպ: Բայց եկեք պարզենք` արդյո՞ք իրատեսական են այդ պետական գործչի նպատակները: Ակնհայտ է, որ նրա նպատակն է զենքի ուժով «վերանվաճել» Արցախը, և այդ նպատակն իրականացնելու համար նա նախապատրաստվում է նոր արյունալի բախումների: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ Ալիևը ճիշտ է գնահատում իրավիճակը և ընկալում է պատճառահետևանքային կապերը: Ինձ թվում է` ոչ. նա սխալ է հաշվարկել իր երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական ռեսուրսները: Մեր և Ադրբեջանի պարագայում խնդրի ռացիոնալ լուծումը խաղաղ, փոխզիջումային ճանապարհն է` այն պարզ պատճառով, որ մեր երկրների միջև չկա ռեսուրսների այնպիսի շեշտակի տարբերություն, որը կար, ասենք, Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև (ֆոլքլենդյան ճգնաժամի ժամանակ, 1982) կամ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի ամռանը: Նրանք, ովքեր ասում են, թե այդպիսի շեշտակի տարբերություն կա, պարզապես զբաղվում են քարոզչությամբ:
Մի խոսքով՝ ինձ թվում է, որ Իլհամ Ալիևի մտածողությունը ռացիոնալ չէ: Եվ նա այդ առումով միայնակ չէ. Հայաստանում նույնպես կան իռացիոնալ մտածող բազմաթիվ մարդիկ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2511 դիտում
23:22 11-01-2020
Միհրան Հակոբյան. Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև
1379 դիտում
10:55 27-12-2018
Եթե չկա մշակութային քաղաքականություն, ապա ի՞նչ տարբերություն․ «Առավոտ»
1692 դիտում
10:29 08-09-2022
Շեշտակի հարված «արևմտամետներին»․ «Առավոտ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»