2514 դիտում
23:22 11-01-2020
Միհրան Հակոբյան. Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10157965477873197]էջում[/url] գրել է.
«Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև:
Ի՞նչ տարբերություն, թե նպատակին հասնելու համար ո՞ր մեթոդն է գործարկվում՝ իրավունքի և բարոյականության տեսանկյուններից ակնհայտ նոնսենս օրենքը հլու-հնազանդ ստորագրելը՞, թե՞ ՍԴ դատավորներին շանտաժ անելը:
Սրա համա՞ր եկաք Հայաստան, սրա համար Սահմանադրության վրա երդվեցի՞ք, որ Սահմանադրության պահապաններին «փուռը տաք» ու հանգիստ խղճով վիրահատության անվան տակ լոնդոններում նոր տարի նշեք: Սրա համար երդվե՞ցիք Սահմանադրության վրա, որ ՍԴ դատավորներին կոմպրոմատներով շանտաժ անեն, իսկ Դուք այդ ընթացքում ձայն-ծպտուն չհանեք:
Պարոն նախագահի աթոռը մաշեցնող, կասե՞ք ի վերջո՝ ո՞րն է Ձեր գործի անունը, ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես»:
Նմանատիպ նյութեր
6858 դիտում
10:09 19-10-2016
Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով. «Ժամանակ»
3601 դիտում
10:49 12-01-2017
Մեր և Ադրբեջանի միջև չկա ռեսուրսների շեշտակի տարբերություն. «Առավոտ»
1822 դիտում
22:53 18-10-2022
«Մասկի շոուով» դատավորներին պատրաստում էին Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանը․ Միհրան Պողոսյան. Oragir.news
Այս բաժնից
934 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ