1105 դիտում
17:51 23-10-2019
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» և«Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են հուշագիր
Երևանում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Ներկայիս աշխարհում, հասարակական և մասնավոր կազմակերպությունները դարձել են կարևոր դերակատարներ, վերջին տարիներին նրանց քանակը, ներուժն ու ազդեցությունն անհամեմատ աճել է։ Այժմ հասարակական կազմակերպությունները մասնակցում են հանրային և սոցիալական հարցերի բարձրացման, քաղաքացիների իրազեկման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման շարունակական գործընթացին։
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2013թ.` Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Այժմ «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամ Առաջնորդության զարգացման ծրագրի շնորհիվ ավելի քան 120 երիտասարդ ամեն օր աշխատում է 14000 երեխաների հետ՝ Հայաստանի 100 համայնքներում։ Ուսուչական առաջնորդության միջոցով հիմնադրամն ապահովում է գերազանց կրթության հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար՝ ձգտելով երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարողանա ստանալ գերազանց կրթություն։
«Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը նշեց, որ շատ է կարևորում բոլոր երեխաների և երիտասարդների կրթական հնարավորությունների զարգացման և կատարելագործման հեռանկարների բաց քննարկման գործընթացը։ Հավելեց նաև, որ մեկ կամ երկու կազմակերպություններ չեն կարող ամբողջական լուծում տալ առկա խնդիրներին, այդ իսկ պատճառով առավել քան հարկավոր է համագործակցել թե՛ կառավարության, թե՛ կորպորատիվ ընկերությունների հետ՝ ավելի արագ և արդյունավետ լուծումներ գտնելու համար։ «Շնորհակալություն Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ամբողջ թիմին՝ համագործակցության պատրաստակամության և հնարավորության համար, ես հավատում եմ, որ նմանատիպ համագործակցություններն իսկապես կարող են բերել դրական և նոր փոփոխություններ երիտասարդների զբաղվածության և մասնագիտական հմտությունների զարգացման ոլորտում». ասաց Լարիսա Հովաննիսյանը։
էական է նաև մասնավոր սեկտորի դերը: Կորպորատիվ ընկերությունները հասարակության ակտիվ անդամ լինելով՝ իրենց զգալի մասնակցությունն ունեն հանրային ոլորտի զարգացումներում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով պատասխանատու ընկերությունները նպաստում են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
«Երիտասարդների զարգացումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կորպորատիվ պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից է: Տնտեսական կայուն զարգացման համար երիտասադության զարգացումն ու համապատասխան մասնագիտական և փափուկ հմտությունների ձեռք բերումը կարևորագույն նախապայման է: Որպես խոշոր գործատու և ոլորտի առաջատար՝ մեր ընկերությունը մեծ փորձառություն ունի բիզնեսում պահանջված հմտությունների և ունակությունների մասով, և կարծում ենք մեր «Երիտասարդների զարգացում» ծրագիրը մասնակիցներին զինում է մասնագիտական ներուժը բացահայտելու և հաջողակ կարիերայի զարգացման համար անհրաժեշտ հմտություններով: Խնդրի կարևորությունը գիտակցելով՝ շարունակաբար ձգտում ենք ընդլայնել մեր համագործակցությունների շրջանակը և ծրագրի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել: Առիթն օգտագործելով՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամի մեր գործընկերներին այս համագործակցության հնարավորության համար, որը համոզված եմ կլինի արդյունավետ և կծառայի երիտասարդության զարգացման և աջակցման մեր կարևորագույն նպատակին», իր ողջույնի խոսքում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի և բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով: Հայաստանում այն մեկնարկել է 2018-ին և արդեն հասցրել է ներգրավվել շուրջ 4000 երիտասարդ՝ Երևանում և մարզերում: Մինչև 2020-ը ծրագիրը նախատեսում է կյանքի և բիզնես հմտությունների դասընթացների միջոցով աջակցել 8000 երիտասարդի:
Հուշագրի հիմնական նպատակն է գործընկերություն հաստատել կազմակերպությունների միջև և նպաստել Հայաստանում երիտասարդների համար հավասար կրթական հնարավորությունների ապահովմանն և կրթական համակարգերի կատարելագործմանը` կազմակերպելով և իրականացնելով կրթական տարբեր ծրագրեր և միջոցառումներ։
Նմանատիպ նյութեր
4443 դիտում
15:39 08-11-2017
Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ
3679 դիտում
21:24 08-06-2014
«ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2014» մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին