211652_close_icon
views-count4443 դիտում article-date 15:39 08-11-2017

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի քաղաքապետարանի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն արդյունավետ է և ունի ընդլայնման հնարավորություններ: Հատկանշելով, որ 2018թ.-ին Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս համատեքստում ակնկալվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը: «Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ ուժերով իրականացնել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Այդ մասով, անշուշտ, արդեն ունենք իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր և, հաշվի առնելով մասնավոր հատվածի կողմից սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ համոզված ենք, որ հետզհետե ավելի շատ ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակն ու, ըստ այդմ տարին լինելու է բավականին հագեցած թե՛ միջոցառումներով և թե՛ տարբեր նախաձեռնություններով: Եվ այդ համատեքստում մենք ակնկալում ենք նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը: Ի դեպ, հայաստանյան բոլոր արտադրողներին արդեն առաջարկել ենք հաջորդ տարի իրենց արտադրանքների վրա զետեղել նաև 2800-ամյակի հոբելյանական տարբերանշանը, ինչը սիրով է ընդունվել: Կարծում եմ, որ Ձեր ընկերությունը ևս կմիանա այս նախաձեռնությանը», - նշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը նշել է, որ նախաձեռնությունն իսկապես ինքնատիպ է ու ողջունելի, և ընդգծել, որ իրենց ընկերությունը ևս մեծ սիրով կմիանա նախաձեռնությանը: «Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք իսկապես մեծ պատիվ ենք համարում համայնքի լիարժեք անդամ լինելն ու ի շահ համայնքի զարգացման գործելը: Էրեբունի-Երևան տոնակատարության հետ կապված էլ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այն իսկապես հիացրել է ինձ: Ես առաջին անգամն եմ հնարավորություն ունեցել մասնակցելու այդ տոնակատարությանն ու, առիթն օգտագործելով, պետք է շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ Երևանի բնակիչների ու հյուրերի համար տոնական նման մթնոլորտ ապահովելու համար: Ես շատ երկրներում եմ եղել, սակայն այն ջերմությունն ու բնակիչների տոնին մասնակցելու ակտիվությունը, որ տեսա Երևանում, հավատացեք որևէ տեղ չեմ տեսել և վստահեցնում եմ, որ դա, իրոք, ոգևորիչ էր: Իսկ նման մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը որպես ընկերություն մասնակցություն ունենալը, համոզված եղեք, որ մեզ համար իսկապես պատիվ կլինի ու, վստահեցնում եմ, որ մենք մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ պատրաստ ենք անմիջական մասնակցություն ունենալ հոբելյանական տարվա հետ կապված նախաձեռնություններին, այդ թվում նաև հանդես գալով որպես աջակից», - նշել է Քրիստոֆ Սպեկը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք համագործակցության ծրագրերի ընդլայնման շուրջ:

Նմանատիպ նյութեր