1995 դիտում
18:12 12-01-2017
Եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը ավելի ակտիվ չաշխատի, մնալու ենք երկակի մոտեցման դաշտում. Լարիսա Ալավերդյան
Կոշտ հարցապնդմամբ հանդես գալն ինձ համար ազդակ է, որ ակտիվացնել է պետք աշխատանքը, և պետք չէ սպասել, որ դիվանագիտական դաշտում մեղմ արտահայտելով՝ կունենանք փոփոխություն: Պետք է նկատել, որ աշխարհաքաղաքականության մեջ անցել են կոշտ հակադրությունների: Այսպիսի եզրակացություն արեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը քննադատելիս:
Հրավիրված ասուլիսին տիկին Ալավերդյանն ասաց, որ այստեղ կարելի է նկատել լավ և վատ կողմեր: Լավ կողմն այն է, որ Մինսկի խումբը կարող է իմպերատիվ հայտարարություն անել, ինչը մինչև հիմա չէր եղել: Վատ է այն, որ կապում են ինչ-ինչ պայմանների հետ:
Հասարակական գործչի կարծքով՝ հայկական կողմի համար սա ազդակ է, որ եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը չաշխատի ավելի ակտիվ, մնալու ենք երկակի մոտեցման դաշտում:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել Չինարի գյուղի մոտ պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
16:59 20-09-2023
Ընդդիմությունն էլ կվերածվի կենդանի դիակի, եթե այսօր երեկոյան միասնական ծրագրով հանդես չգա. Լարիսա Ալավերդյան
2501 դիտում
20:01 08-03-2016
Մոր համար, ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ որդին, ով հավատացյալ չէ՝ Աստծուց առաջ՝ որդին. Լարիսա Ալավերդյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»