211652_close_icon
views-count5832 դիտում article-date 13:40 13-01-2017

Երևանում կմեկնարկի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» մոսկվաբնակ հայ լուսանկարչի ցուցահանդեսը

Հունվարի 17-ին Թեքեյան Կենտրոնում /Խանջյան 50/ կմեկնարկի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» մոսկվաբնակ հայ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի ցուցահանդեսը: Ս. Գասպարյանը մոսկովյան ժամանակակից լուսանկարչական ոլորտի ակտիվ մասնակից է: Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է: Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների Երեւանում, Գյումրիում, Թբիլիսիում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Մինսկում. արժանացել է մրցանակային տեղերի: Ս. Գասպարյանը ծնվել է 1953թ. Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Կրթությամբ եւ մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն.Ն.Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վիրահատության բլոկի բաժնի պետ: [b]«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր