ՀՀ Բնապահպանությունը 12 ծառերի ապօրինի հատման համար հաշվարկել է 183,3 հազար դրամի վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 183.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 12 ծառերի ապօրինի հատման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 183.3 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել են 19 հատ (7.5 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են «Զատիկշ» երեխաների աջակցության կենտրոն:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն.դրամ: