211652_close_icon
views-count30685 դիտում article-date 11:23 14-01-2017

Աքաղաղի տարում խմած վարորդներն իրենց «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով հայտնվեցին Երևանի «գաի պլաշչադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների վարած մեծ թվով ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 30 տրանսպորտային միջոց, որից 28-ի վարորդները մեքենաները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Օրինախախտների մի մասն էլ կամ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, կամ էլ անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։ «Գաի պլաշչադկա» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաներ, վարորդները կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում է բոլոր վարորդներին, որպեսզի խմած վիճակում հրաժարվեն ավտոմեքենա վարելուց, ինչպես նաև սթափ վարորդներին, որպեսզի չարհամարհեն օրենքն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց, ինչպես նաև մյուսների անվտանգությունից, այլապես բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր