7465 դիտում
10:50 15-01-2017
Դատախազությունը հարուցել է քրեական գործ. ՊԵԿ տեսուչը ձերբակալված է
Հունվարի 14-ին` ժամը 00.05-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի Հ.Մ-ն, որը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:
Քննությամբ պարզվել է, որ 13.01.2017-ին` ժամը 23-ի սահմաններում, Մոսկովյան փողոցի մոտ գտնվող Լոռանժ սրճարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում մի խումբ անձինք խուլիգանական դրդումներով Հ.Մ-ի առողջությանը պատճառել են մարմնական վնասվածքներ:
Պարզվել է նաև մարմնական վնասվածք պատճառած անձանցից մեկի ինքնությունը` Է.Խ-ն, որը ՀՀ ԿԱ ՊԵԿ անվտանգության վարչության ավագ մաքսային տեսուչ է: Վերոնշյալ արարքը կատարելու կասկածանքով Է.Խ-ն ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
541 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
730 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1471 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն