211652_close_icon
views-count5003 դիտում article-date 11:08 16-01-2017

Բիշքեկից ոչ հեռու թուրքական բեռնատար ինքնաթիռ է կործանվել. կա 30-ից ավելի զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մոտակայքում կործանվել է «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող բեռնատար ինքնաթիռ։ Ինչպես հաղորդում է Ria Novostii-ն, Boeing 747-ը վայրէջք կատարելուց ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ամառանոցների վրա, ինչի հետևանքով 32 բնակելի տուն է վնասվել։ Ղրղզստանի վարչապետի մամուլի քարտուղար Չինգիզ Էսենգուլի Ուուլայի խոսքով՝ վթարի մասին տեղեկացվել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, իսկ երկրի առողջապահության նախարարը հայտնել է 30-ից ավելի զոհերի մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր