6076 դիտում
19:13 16-01-2017
Ութ ամենահարուստ գործարարների կապիտալը հավասարվել է աշխարհի աղքատ բնակչության միջոցների ծավալին
Oxfam կազմակերպությունը հրապարակած զեկույցի տվյալներով ամենահարուստ 8 գործարարների կապիտալը հավասարվել է աշխարհի բնակչության ամենաաղքատ կեսը կազմող՝ 3,5 միլիարդ մարդու միջոցների ընդհանուր ծավալին, գրում է [url=http://www.bbc.com/news/business-38613488]BBC[/url]-ն:
Զեկույցում նշվում է, որ 1 տրիլիոնի առաջին սեփականատերը կարող է հայտնվել առաջիկա 25 տարվա ընթացքում, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր տասներորդ մարդն ապրում է օրական 2 դոլարով:
Oxfam-ի զեկույցը հիմնված է Forbes-ի և Credit Suisse-ի Համաշխարհային հարստության վերաբերյալ ամենամյա զեկույցի տվյալների վրա:
Աշխարհի ութ ամենահարուստ միլիարդատերերն են՝
[b]Բիլ Գեյթս[/b] (ԱՄՆ), Microsoft-ի համահիմնադիր (75 միլիարդ դոլար),
[b]Ամանսիո Օրտեգա[/b] (Իսպանիա), Inditex ընկերության հիմնադիրը, որին պատկանում է Zara խանութները, (67 միլիարդ դոլար),
[b]Ուորեն Բաֆեթ[/b] (ԱՄՆ), Berkshire Hathaway-ի ամենամեծ բաժնետերը (60,8 միլիարդ դոլար),
Կառլոս Սլիմ Հելու (Մեքսիկա), Grupo Carso-ի սեփականատեր (50 միլիարդ դոլար),
[b]Ջեֆ Բեզոս[/b] (ԱՄՆ), Amazon-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (45,2 միլիարդ դոլար),
[b]Մարկ Ցուկերբերգ[/b] (ԱՄՆ), Facebook-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (44,6 միլիարդ դոլար),
[b]Լարի Էլիսոն[/b] (ԱՄՆ), Oracle-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (43,6 միլիարդ դոլար),
[b]Մայքլ Բլումբերգ[/b] (ԱՄՆ), Bloomberg-ի սեփականատեր (40 միլիարդ դոլար)։
Նմանատիպ նյութեր
1680 դիտում
10:29 28-06-2019
Գործարարների 49 տոկոսը «աղքատ» է. «Փաստ»
1509 դիտում
14:44 05-06-2017
Հարկադիր ծառայությունում անդրադարձել են բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1196 դիտում
09:43 14-05-2022
Տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել․ «Փաստ»
Այս բաժնից
655 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
562 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ