211652_close_icon

Մայամիում Մարթին Լյութեր Քինգի օրը տոնելու ժամանակ կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

views-count4015 դիտում article-date 13:04 17-01-2017
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում Մարթին Լյութեր Քինգի օրվան նվիրված տոնախմբության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 8 մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Այդ մասին հայտնել է Fox5 հեռուստաալիքը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձինք հրազենից սկսել են կրակոցներ արձակել Մարթին Լյութեր Քինգի հիշատակի այգում։ Տուժածների մեջ 5 անչափահասներ կան։ Ոստիկանությունը ձերբակալել է 2 կասկածյալի, առգրավել 2 միավոր հրազեն։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր