16496 դիտում
11:59 17-01-2017
Հանրությունը սպասում է. այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը. Սեյրան Օհանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը, ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից եւ գաղափարակից ընկերներ
Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձեւավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր եւ մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու եւ համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու:
Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը:
Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, եւ այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3632 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
11904 դիտում
15:47 28-01-2017
Եթե ես իմ մեղքի չափը ունեմ Մարտի 1-ի համար, ես պատասխան եմ տալիս. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
607 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1012 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում