11907 դիտում
15:47 28-01-2017
Եթե ես իմ մեղքի չափը ունեմ Մարտի 1-ի համար, ես պատասխան եմ տալիս. Սեյրան Օհանյան
Այսօր՝ հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ ինքը նույնպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին դերակատարություն է ունեցել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Որևէ մեկը դե՞մ է, որ գործող համակարգը, որ պետք է զբաղվի իրավական խնդիրներով, ուսումնասիրի մարտի 1-ըն ու մինչև վերջ բացահայտի, թե ովքեր և ինչ դերակատարություն են այնտեղ ունեցել և մեղքի ինչ չափ ունեն։ Այո, ես եղել եմ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ ՀՀ նախագահի հրամանագիրը արտակարգ դրության վերաբերյալ: Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել, մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարրոր օբյեկտների, որոնք ապահովում են մեր կենսուանկությունը, պաշտպանությանը: Ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ, ես պատասխան եմ տալիս»:
Մեկ այլ հարցին, թե մարտի 1-ի դեպքերի համար այն ժամանակվա իշխանությունները մեղքի բաժին ունեի՞ն, թե՞ ոչ, Ս. Օհանյանը պատասխանեց. «Թող իրավապահ մարմինները պատասխանեն»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանություններն ու բռնություն լկիրառեցին, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ՝ 8 ցուցարար և ոստիկանության 2 ծառայող:
Նմանատիպ նյութեր
2045 դիտում
11:56 12-09-2014
Զինվորի մահն անպատիժ չի մնա, բոլոր մեղավորները պատասխան կտան. Սեյրան Օհանյան. տեսանյութ
Այս բաժնից
571 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
499 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
700 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում