211652_close_icon

Անգլիայում մտադիր են պատժել սիմուլյանտ ֆուտբոլիստներին

views-count4147 դիտում article-date 19:49 17-01-2017
Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը քննարկում է սիմուլյացիայի համար որակազրկելու հնարավորությունը: Ասոցիացիայի փորձագետները ուսումնասիրում են Շոտլանդիայի առաջնության փորձը, որտեղ սիմուլյացիայի դիմած խաղացողներին կարող են որակազրկել 2 խաղով: Խաղից հետո հատուկ հանձնաժողովը քննարկում է վիճելի դրվագները և որակազրկման մասին որոշում կայացնում: Ասոցիացիայի նախագահ Գրեգ Քլարկը շահագրգռված է նմանատիպ պատիժների ներդրման մեջ: Ամենայն հավանականությամբ, Ասոցիացիայի ներկայացուցիչները շուտով կմեկնեն Շոտլանդիա, որպեսզի այնտեղ գործընկերների հետ որոշում կայացնեն:

Նմանատիպ նյութեր