211652_close_icon
views-count4591 դիտում article-date 13:33 18-01-2017

Սերժ Սարգսյանի հրամանագրով Դուբայում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»։

Նմանատիպ նյութեր