211652_close_icon
views-count3981 դիտում article-date 16:12 13-03-2017

Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»:

Նմանատիպ նյութեր