31201 դիտում
18:07 18-01-2017
Հերթական շղթայական ավտովթարը Ջրվեժում. բախվել է 5 տրանսպորտային միջոց. պատճառը սվետաֆորի բացակայությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Ջրվեժում: Ժամը 17:00-ի սահմաններում Քոչինյան և Մելքոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda մակնիշի 34 TT 260 համարանիշի, Volkswagen Jetta 27 ՕՕ 805 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Volkswagen-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 ԼT 888 համարանիշի, Mercedes մակնիշի 35 ՏV 354 համարնիշի և ВАЗ 21121 մակնիշի 14 ՍՕ 710 համարանիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ճանապարհատրանսպորտային պատահարների բաժանմունքի տեսուչներ Խաչատուր Գևորգյանն ու Գուրգեն Մաթևոսյանը:
Փաստի առթիվ Գ. Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները;
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Վթարի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, իսկ եթե նշված հատվածում լիներ լուսակիր /սվետաֆոր/, ապա վթարներն այդքան հաճախակի չէին լինի:
Կարծում ենք՝ այս վթարից հետո պատկան մարմինները հետևություններ կանեն և սվետաֆոր կտեղադրեն, հակառակ դեպքում՝ վթարները կշարունակվեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+