Ռուսաստանն ու Թուրքիան ԻՊ-ի դեմ առաջին համատեղ գործողություններն են սկսում Պալմիրայում
Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը առաջին համատեղ գործողություններն են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Համատեղ գործողություններն համաձայնեցվել են Սիրիայի հետ և անցկացվելու են Պալմիրայում:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ–լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Ռազմական գործուղություններին մասնակցում են 9 ռուսական օդանավեր, բացի այդ՝ 4 Су-24М, 4 Су-25 և մեկ Су-34 ռմբակոծիչ: Թուրքական կողմից մասնակցում է 8 կործանիչ՝ 4 F-16 և 4 F-4:
Ս. Ռուդսկոյը հավելել է, որ միասնական ուժերը ավիահարվածներ կհասցնեն ահաբեկիչների մի քանի տասնյակ թիրախների ուղղությամբ:
Վերջինիս խոսքով՝ ահաբեկիչնեչները մեծ թվով պայթուցիկներ են տեղափոխել Պալմիրա՝ պատմական հուշարձանները ոչնչացնելու համար: